Զրույց արձակագիր, դրամատուրգ, «Գրական թերթ»-ի խմբագիր Կարինե Խոդիկյանի հետ:
-«Գրական թերթը» վերջերս է վերադարձել ամառային արձակուրդից: Նոր աշխատանքային տարվա համար ինչ-որ գաղափարներ, ծրագրեր կա՞ն:
-Այս տարին հոբելյանական է’«Գրական թերթ»-ը 80 տարեկան է: Այս թիվը ոչ այնքան տարիք, որքան ավանդույթ ունեցող թերթի ընթացք է: Տարբեր ժամանակաշրջաններում է գործել’ խորհրդային կարգեր, անկախության շրջան, և ամեն խմբագրի օրոք ունեցել է իր ուրույն դիմագիծը, բայց մի խնդիր բոլոր ժամանակների համար անփոփոխ է. այսօրվա գրական ընթացքը ներկայացնել թերթի էջերում:
Այլ հարց է’ ստալինյան գրաքննության մամլիչի տա՞կ, թե՞ անկախության, ամենաթողությա՞ն, թե՞ ներքին գրաքննության պայմաններում: Ինչ վերաբերում է արձակուրդից գալուն, պիտի ասեմ, որ պարզապես շարունակելու ենք մեր ընթացքը:
Կարդացեք նաև
Սա հեռուստատեսություն չէ, որ խոստանաս’ սկսում ենք ծրագրերի նոր, «աննախադեպ» հրավառություն, իսկ մեկ ամիս չանցած հիասթափության տարափը թափվի խեղճ հեռուստադիտողի գլխին:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ