Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտ»-ի լրագրողը 1 ժամ հարցաքննվել է

Սեպտեմբեր 20,2012 11:41

Այսօր, ժամը 10.00-ից 11.00-ն ՀՀ ոստիկանության Երեւանի քննչական վարչության ավագ քննիչ, ոստիկանության մայոր Վ. Ջիվանյանի մոտ հարցաքննության ենթարկվեց որպես վկա հրավիրված՝ «Առավոտ» թերթի լրագրող, իրավական էջի պատասխանատու Ռուզան Մինասյանը։

Քննիչը տեղեկացրել էր, որ լրագրողը հրավիրվում է այս տարվա հուլիսի 26-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստի ժամանակ ինքնավնասած եւ դատախազ Ստեփան Հովակիմյանի նկատմամբ կատարված բռնության փաստի առթիվ Վ. Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործով։

Քիչ առաջ Ռուզան Մինասյանը տեղեկացրեց, որ գրել է բացատրություն, ներկայացրել այդ օրը Aravot.am-ում զետեղված 3 հրապարակումները եւ դատարանի դահլիճից արված 6 լուսանկար։ Քննիչին մասնավորապես հետաքրքրել է դատական նիստի ընթացքը, ամբաստանյալի կողմից դատախազին հարվածելու, ինչպես նաեւ դատախազի՝ ամբաստանյալին հակադարձելու պահը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930