Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռոմնի.«Իմ խորհրդականները հաջողությամբ քարոզարշավ են կազմակերպել Հայաստանում»

Սեպտեմբեր 20,2012 11:13

ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին Նյու Հեմփշիր նահանգի Նաշուա քաղաքում նախընտրական հավաքի ժամանակ, 7-ը սեպտեմբերի, 2012թ.

ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածուն, սակայն, չի բացահայտել, թե ում օգտին են աշխատել իր խորհրդականները հայաստանյան ընտրարշավների

Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին խոստովանում է, որ իր խորհրդականները նախկինում մասնակցել են հայաստանյան ընտրություններին` քարոզարշավներ կազմակերպելով:

Ամերիկյան լրատվամիջոցների տրամադրության տակ է հայտնվել Ֆլորիդայում տեղի ունեցած մասնավոր մի ընթրիքի տեսագրություն, որտեղ հանրապետական թեկնածուն, խոսելով իր նախընտրական թիմի արժանիքների մասին, նշում է. – «Ես խորհրդականների արտակարգ, փորձված ու հաջողակ մի թիմ ունեմ, որոնցից մի քանիսը քարոզարշավներ են կազմակերպել ողջ աշխարհով մեկ` Հայաստանում, Աֆրիկայում, Իսրայելում»:

Ռոմնին, չցանկանալով բացահայտել, թե հատկապես որ թեկնածուի կամ քաղաքական ուժի օգտին են աշխատել իր խորհրդականները հայաստանյան ընտրարշավների ժամանակ, խոսել է իսրայելական վերջին ընտրություններից:

«Իմ խորհրդականները աշխատել են Բիբի Նաթանյահուի հետ, եւ նրանք բավական լավ են հասկանում, թե որ գովազդը կաշխատի, որ գործընթացներն են քարոզարշավի ընթացքում ավելի արդյունավետ, եւ մենք որոշակի գաղափարներ ունենք, թե ինչ է հարկավոր անել նախընտրական արշավի ընթացքում», – նշել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածուն:

Մասնավոր այս ընթրիքի տեսագրությունը բավական լուրջ սկանդալի պատճառ դարձավ: Ռոմնին իր թիմակիցների հասցեին գովեստի խոսքեր հնչեցնելուց բացի նաեւ կոշտ, ոմանց գնահատմամբ` անթույլատրելի կոպիտ քննադատության ենթարկեց դեմոկրատների ընտրազանգվածին, նշելով, թե ամերիկացիների 47 տոկոսը, որոնք կողմ են Բարաք Օբամային, չեն ցանկանում աշխատել եւ հույս ունեն, որ պետությունը կլուծի իրենց բոլոր խնդիրները` բնակարանայինից մինչեւ առողջապահական:

«Այդ մարդկանց մասին հոգ տանելն իմ գործը չէ: Ես նրանց երբեք չեմ կարողանա համոզել, որ անհաժեշտ է անձնական պատասխանատվություն ստանձնել սեփական կյանքի համար», – նշել է Միթ Ռոմնին։

Հանրապետական թեկնածուի հայտարարություններին հետեւեցին դեմոկրատների կոշտ հակադարձումները: Նախագահ Բարաք Օբաման, երեքշաբթի երեկոյան հյուրընկալվելով CBS հեռուստաալիքի եթերում, Դեյվիդ Լեթերմանի երեկոյան շոուի շրջանակներում անդրադարձավ նաեւ իր հակառակորդի հայտարարություններին:

«Նախագահ աշխատելու ընթացքում ես մի բան եմ հասկացել` դու ներկայացնում ես ողջ երկիրը: Եթե ցանկանում ես նախագահ լինել` պետք է աշխատես բոլորի, այլ ոչ թե ոմանց համար», – ընդգծեց Օբաման:

Գեւորգ Ստամբոլցյան
«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930