Արդարադատության նախարարությունը երեկ տեղեկացրել էր, որ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, հիմք ընդունելով նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում իրականացրած ստուգայցի արդյունքներն ու տեսչության պետ Նորայր Փանոսյանի զեկուցագիրը, սեպտեմբերի 18-ին հրաման է արձակել քրեակատարողական հիմնարկում ծառայողական քննություն նշանակելու մասին: Եվ ծառայողական քննության ընթացքում ժամանակավորապես դադարեցվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Խաչատրյանի լիազորությունները:
«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ Արամ Խաչատրյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հորեղբոր որդին է: