Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիայի հարցում ՄԱԿ-ը դեռեւս ունակ չէ հստակ գործողություններ ձեռնարկել, Մեդիամաքս-ին ասել է Բան Կի Մունը

Սեպտեմբեր 20,2012 10:39

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Մեդիամաքս-ին պատմել է Գլխավոր Ասամբլեայի 67-րդ նստաշրջանից իր ակնկալիքների մասին:

Զարգացող ու անցումային տնտեսությամբ երկրներից Նյու-Յորք ժամանած լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում, պատասխանելով Մեդիամաքսի թղթակցի հարցին, Բան Կի Մունն ասել է.
«ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 67-րդ նստաշրջանն անց է կացվում ճգնաժամային մի այնպիսի ժամանակաշրջանում, որին մենք երբեւէ ականատես չենք եղել: Ճգնաժամերը շարունակվում են եւ առնչվում են բոլոր երկրներին: Մենք կրկին բախվում ենք անհանդուրժողականության, տնտեսական ճգնաժամի, տարածաշրջանային հիմնախնդիրներին: Այդ ամենը հաշվի առնելով, Գլխավոր  Ասամբլեայի այս նստաշրջանից հետո ակնկալում եմ տեսնել հավաքական ջանքեր եւ գործողություններ անդամ երկրների առաջնորդների կողմից՝ ուղղված այս խնդիրների լուծմանը»:

Անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ անպատասխանատու է պարզապես «կողքից դիտել», թե ինչ է կատարվում այդ երկրում: Միաժամանակ, նա նկատել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեռեւս ունակ չէ հստակ գործողություններ ձեռնարկել, քանի որ Խորհրդի մշտական անդամները դեռեւս չեն կարողանում ընդհանուր դիրքորոշման հանգել սիրիական ճգնաժամի շուրջ:

«Ուստի տվյալ պահին մենք չենք կարող ակնկալել ավելին»,- Մեդիամաքս-ին ասել է Բան Կի Մունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930