Սեպտեմբերի 19-ին, ժամը 19.25-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաղրամյան 56 շենքի 27-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:
Հարազատները՝ փրկարարների և ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ, բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերել են 1944 թ. ծնված Իրեն Սաֆարյանին` հոգեկան անհավասարակշիռ վիճակում:
ԱԻՆ