ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի մարտական գծով տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանի դեմ գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, նա ապօրինի կերպով պահվող զինամթերքը 01.07.2012թ. ժամը 02.00-ի սահմաններում ավտոտնակից վերցրել և ապօրինի փոխադրել է Երևան քաղաքի Աճառյան 37 հասցեում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիր:
«ՓԱՍՏԻՆՖՈ»