Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի ձեռքը ոչ ոք չէր բռնել

Սեպտեմբեր 20,2012 10:29

Արդեն տպավորություն է ստեղծվում, որ մենք սկսում ենք վիճարկել Սամվել Բալասանյանի պատկանելիության հեղինակային իրավունքը: Սա, կարծում եմ, անլուրջ զբաղմունք է:

Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի այն հայտարարությանը, թե` ինքը զարմանում է, որ դեռևս կան մարդիկ, որոնք «ռեալ իրականությունը փորձում են խեղաթյուրել, այն էլ` նրանից հետո, երբ նախագահը կոնկրետ ասում է, որ իրեն ինքն է առաջադրել»:

Ն. Զոհրաբյանի խոսքով` նախագահի հայատարարությունից հետո Ս. Բալասանյանը պաշտոնապես հայտարարել է, որ իրեն առաջադրել է ԲՀԿ-ն ու ինքը երախտապարտ է կուսակցությանը իր առաջադրման համար: «Եթե Ս. Ավետիսյանը շատ է ուզում, կարող է որպես գյումրեցի` Ս. Բալասանյանին համարել նաև իր քաղաքապետը: Արդեն անհարմար իրավիճակ է ստեղծվում, որ մենք սկսում ենք վիճարկել Բալասանյանի պատկանելիության հեղինակային իրավունքը: Ես սա անարժանապատիվ երկխոսություն եմ համարում»,- ասաց նա` հավելելով, որ անկախ նրանից` ՀՀԿ-ն կսատարե՞ր Բալասանյանին, թե՞ ոչ, ԲՀԿ-ն, միևնույն է` առաջադրելու էր նրա թեկնածությունը: «Եթե ՀՀԿ-ն գտնում էր, որ ունի արժանավոր թեկնածու, որևէ մեկը նրանց չէր խանգարում, ձեռքը չէր բռնել, որ իրենք առաջադրեին իրենց այդքան արժանավոր թեկնածուին»,- շեշտեց Ն. Զոհրաբյանը:

«168 ԺԱՄ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930