Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Քաղաքացիական հասարակությունը աճելու տեղեր դեռ շատ ունի». Վանաձորցիները նշեցին սեպտեմբերի 19-ը

Սեպտեմբեր 20,2012 00:08

Այսօր Վանաձորում գործող հասարակական կազմակերպություններն ու նախաձեռնող խմբերը հնարավորություն էին ստացել բաց երկնքի տակ ներկայացնելու  իրենց  տարիների աշխատանքը:

Արդեն երկրորդ տարին է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ վանաձորցիները եւս անմասն չեն մնում քաղաքացիական հասարակության օրը նշելու հնարավորությունից:

«Սա լավ առիթ է նաեւ   խրախուսելու  նոր նախաձեռնություններին, բացի դրանից լավ առիթ է քաղաքում ակտիվություն մտցնելու տեսանկյունից»,-ասում է Վանաձորում Ջինիշյան հիշատակի հիմնադրամի  «Քաղաքացիական  երկխոսություն եւ գործնական քայլեր ծրագրի» օգնական Լիլիթ Սինդոյանը:

«ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ աշխատակից Նորա Մինասյանն էլ կարծում է, որ ակտիվ պետք է լինեն ոչ միայն հասարակական կազմակերպությունները. երկրի զարգացումը անհատից  էլ է կախված: «Մենք ցանկանում ենք սրանով խթանել կազմակերպությունների դերը ընդհանրապես մեր հասարակության մեջ, ցույց տալ որ միայն ՀԿ-ները չեն, որ կազմում են հասարակության մաս, այլ  ցանկացած անհատ, ցանկացած երիտասարդ, ծերունի, բոլորը ինչ-որ կերպ իր մասն ունեն  հասարակության մեջ»-ասում է Ն. Մինասյանը: Նա նշում է, որ թեեւ վերջին տարիներին Վանաձորում քաղաքացիական հասարակության զարգացման միտումներն ավելացել են, այնուամենայնիվ, այդ գործընթացը դեռ աճման փուլում է:  «Քաղաքացիական հասարակության զարգացման միտումներն ավելացել  են. ակտիվություն է նկատվում թե գենդերային, թե բնապահպանության հարցերում, եւ մեծամասամբ ակտիվիստները հենց ՀԿ-ների ներկայացուցիչներ են: Սակայն, քաղաքացիական  հասարակությունը, որպես այդպիսին, իհարկե, դեռ շատ աճելու տեղեր ունի, այն  կա, բայց աճման փուլում է»,-Aravot.am-ի հետ զրույցում նշում   է  Նորա Մինասյանը:

ՀԿ-ների ցուցահանդեսից զատ` ներկաները ձեւավորեցին  «Քաղաքացիական հասարակությանը ցանկանում եմ… » պաստառը, ինչպես նաեւ նրանցից երեքը հաղթող ճանաչվեցին  «Ես Վանաձորցի եմ» խորագրով ֆոտոմրցույթում:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930