Ինչպես տեղեկացրել ենք, այս պահին խոշոր հրդեհ է բռնկվել Գյումրու Հաղթանակի և Մայակովսկի փողոցների հատման անկյունում գտնվող «Պուրակ» սրահում , որը պատկանում է քաղաքապետ Ղուկասյանի մտերիմներին` Հովհաննես և Վարդան Մարտիրոսյաններին:Այդ սրահում տեղակայված է թե բիստրո, և թե խմորեղենի խոշոր արտադրամաս: Կրակը լափել է «Պուրակ»-ը, այն գետին է հավասարվել, սակայն հրշեջներին ոչ մի կերպ չի հաջողվում հանգցնել այն: Ականատեսների պնդամամբ, հրդեհը բռնկվել է էլեկտրալարերի կարճ միացման պատճառով:
Ի դեպ, Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն, Մարտիրոսյան եղբայրները ՏԻՄ ընտրություններից առաջ փորձել են որոշակի կապեր հաստատել Սամվել Բալասանյանի` «Աշխատանք և արժանապատվություն» նախաձեռնությամբ առաջադրված ավագանու թեկնածուներից մեկի` Ռաֆիկ Մխիթարյանի հետ: Նրանք մի քանի անգամ եղել են վերջինիս շտաբում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև