Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դեսպանը դժգոհ է փոխհամագործակցությունից

Սեպտեմբեր 19,2012 21:57

«Բելառուսն ու Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկեն երկկողմանի առևտուրն ակտիվացնելու համար», – Բելառուսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանի խոսքերն է փոխանցում «Բելտա» գործակալությունը: Արմեն Խաչատրյանը նշել է, որ 2012թ-ի հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում Բելառուսի ապրանքի արտահանումը Հայաստան կազմել է 21,7 միլիոն դոլար (51,4 % աճ 2011թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ), իսկ ներմուծումը` 3,5 միլիոն (61,6 % աճ):

«Չնայած երկկողմ առևտուրը անցած տարվա համեմատ 1,5 անգամ ավել աճ է գրանցել, բայց ես շատ դժգոհ եմ ցուցանիշներից, քանի որ Հայաստանն ու Բելառուսը համագործակցության հսկայական հեռանկարներ ունեն»,-ասել է դեսպանը:

Դեսպանը կարծում է, որ երկու երկրների միջև պետք է զբոսաշրջության ոլորտում խթանել համագործակցությունը:

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930