Հայաստանի ազգային հավաքականի ու Դոնեցկի Շախտյորի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Սպորտ էքսպրես» թերթի կազմակերպած հարցման արդյունքում հետխորհրդային երկրների մեջ օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել, որին մասնացել են ԱՊՀ երկրների առաջատար մարզական լրատվամիջոցների սպորտային մեկնաբանները:
Նա արդեն երրորդ անգամ է հաղթում այս մրցույթում, և, ըստ թերթի, կասկած չկա, որ նա կլինի «Աստղ-2012» կոչման գլխավոր հավակնորդը: