Օգոստոսի 30-ին Տավուշի մարզի Բերդավան գյուղում բռնաբարվել է 12-ամյա մի աղջիկ: Բռնաբարություն մեջ մեղադրվողը 24-ամյա երիտասարդ է, ով ժամանակավորապես բնակվել է Բերդավանում: Դեպքի կապակցությամբ հարուցված է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 3-րդ մասով: Սեպտեմբերի 1-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը բավարարել է բռնաբարության մեջ կասկածվողի խափանման միջոցը երկամսյա կալանք ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը: Տավուշի մարզի դատախազությունից տեղեկացանք, որ նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է անչափահաս աղջկա կուսաթաղանթի խախտումը: Նշենք, որ բռնաբարության մեջ կասկածվողի քեռին ժամանակին դատապարտվել է բռնաբարության մեղադրանքով: 24-ամյա երիտասարդը ամուսնացած է, ունի երկու երեխա:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ