Այսօր կայացած Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստում քննարկվել են սեպտեմբերի 21-ին Սարյանի արձանին հարակից տարածքում կազմակերպվելիք միջոցառմանը վերաբերվող մանրամասներ: Aravot.am-ին հայտնի դարձավ, որ այդ օրվա մինի-հանրահավաքին մասնակցելու է նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նախագահը ելույթ կունենա՞, թե` ոչ, ՀԱԿ-ում նույնպես չգիտեն:
ՀԱԿ քաղխորհրդի նիստում նաեւ քննարկվել է սեպտեմբերի 23-ին կայանալիք Ծաղկաձոր քաղաքի քաղաքապետի ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության անդամ, կուսակցության կողմից առաջադրված Հովիկ Հակոբյանին սատարելու հարցը: Խնդիրն այն է, որ վերջինս նաեւ ՀԱԿ-ի անդամ է եւ այս տարիների ընթացքում մշտապես սերտ համագործակցության մեջ է եղել ՀԱԿ-ի տեղի կառույցի հետ: ՀԱԿ կենտրոնական գրասենյակը, հավանաբար, պաշտոնապես աջակցություն կհայտնի Հովիկ Հակոբյանին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ