Լրահոս
Օրվա լրահոսը

Բուֆետում տեղ չլինելը, տղաների երկար մազերը նյարդայնանալու պատճառ. «Ներվային» երիտասարդները

Սեպտեմբեր 19,2012 18:22

«Ներվայնանում եմ, որ աղջիկը դոշերը բաց ման ա գալիս ու անընդհատ էլ վերև ա բարձրացնում: Ասա, այ աղջիկ ջան, որ պիտի վերև քաշես, ինչի ես հագնում»,- նյարդայնանում է 19–ամյա Արմենը, ով օրվա մեծ մասն անցկացնում է աղջիկների շրջապատում. նա իրենց կուրսի միակ տղան է:
Երիտասարդներն անկեղծ պատասխանում են մեր այն հարցին, թե ինչից են ներվայնանում: «Ներվայնանում եմ, երբ կողքս խնձոր են ուտում, երբ երթուղային տաքսու մեջ կոպեկը մի քանի կանգառ շուտ են հանում, իսկ դու կանգնած սպասում ես, թե երբ կիջնի ուղևորը, ու ինքը չի իջնում, ներվայնանում եմ, երբ բուֆետում տեղ չկա նստելու, խառնված ունքերից եմ ներվայնանում»,- հարցվածներից յուրաքանչյուրը իր տարբերակն է ներկայացնում:
Աննայի նյարդերը տեղի են տալիս, երբ տեսնում է երկար մազերով տղաներին. «Զզվում եմ իրանց ռետուզներից, ու մինչև քթի ծայր հասնող մազերից»,- անկեղծանում է Աննան: Ասում է՝ երբ նյարդայնացած է լինում, սկսում է լաց լինել. «Բարձր ձայնով լացում եմ, նենց եմ լացում, որ արցունքներս հոնգուր- հոնգուր գան: Մոտ տասը րոպե լացում եմ, ու ամեն ինչ կարգին է»,-ասում է 20- ամյա ուսանողուհին:
Նյարդերը հանգստացնելու տարբերակները բազմազան են, որոնք էլ ներկայացնում են մեր զրուցակիցները՝ հաց եմ ուտում, դասական երաժշտություն եմ լսում, շոկոլադ եմ ուտում, ձեռքերս պահում եմ ծորակի տակ, գոռում եմ, կռվում եմ ինչ -որ մեկի հետ: Իսկ նյարդաբան Նեկտար Եղյանը խորհուրդ է տալիս լսել հանգիստ երաժշտություն, ինչ -որ հոբբի ունենալու դեպքում, զբաղվել դրանով. «Եթե սիրում են ձուկ բռնել, թող ձուկ բռնեն, ով ինչ սիրում է, թող զբաղվի դրանով: Ամեն մարդ տարբեր նախասիրություններ ունի, կին կա, որ կարող է հանգստանալ գործ անելով տանը»,- ասում է նյարդաբանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930