Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը նոյեմբեր ամսին ծրագրել է 3 մենահամերգ Մոսկվայում եւ Ս. Պետերբուրգում: Երգչուհին Ռուսաստան է գնալու իր երիտասարդ «բոյֆրենդի» եւ երկու երեխաների՝ Մարկի եւ Էմմայի հետ: Երգչուհուն ուղեկցելու է 90 հոգանոց տեխնիկական անձնակազմը: Ջենիֆեր Լոպեսը կազմակերպիչներից պահանջում է սպիտակ հանդերձարան՝ մոմերով զարդարված եւ «սիրո բազկաթոռով»: Լոպեսի երեխաները պիտի ապահովված լինեն խալաթներով եւ սրբիչներով, որոնց վրա պետք է գործված լինի երեխաների անուններ եւ կոկորդիլոսի եւ բեգեմոտի նկարներ: