Aravot.am-ին հասած տեղեկություններով «Աշտարակ կաթ» ընկերության սեփականատերերը պատրաստվում են իրենց բիզնեսը վաճառել: Որպես «Աշտարակ կաթի» հավանական գնորդ, շրջանառվում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անունը: Aravot.am-ի հարցին, թե ճի՞շտ են արդյոք այն տեղեկությունները, որ պարոն Ալեքսանյանը որոշել է ձեռք բերել «Աշտարակ կաթը», պատգամավորի օգնականն ասաց. «Նման բան չկա»:
«Աշտարակ կաթ» ընկերության մամուլի ծառայությունից էլ մեր հարցին պատասխանեցին` «Ուզում ենք տեղեկացնել, որ շրջանառվող բոլոր լուրերը` ընկերությունը վաճառելու հետ կապված, չեն համապատասխանում իրականությանը եւ անհիմն են»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ