Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառայողական քննություններ քրեակատարողական հիմնարկներում

Սեպտեմբեր 19,2012 17:16

Ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի  լիազորությունները

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, հիմք ընդունելով նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից  ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում   իրականացրած ստուգայցի արդյունքներն ու տեսչության պետ Նորայր Փանոսյանի զեկուցագիրը, սույն թվականի սեպտեմբերի 18-ին հրաման է արձակել քրեակատարողական հիմնարկում ծառայողական քննություն նշանակելու մասին:

ՀՀ արդարադատության նախարարի նույն հրամանով ծառայողական քննության ընթացքում ժամանակավորապես դադարեցվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Խաչատրյանի լիազորությունները:  Քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոենակատար է նշանակվել պետի տեղակալ Արտուշ Չոբանյանը:

Նախարարի հրամանով ծառայողական քննության կազմակերպման և անցկացման պատասխանատվությունը դրվել է  ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ Նորայր Փանոսյանի վրա:

ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ծառայողական քննություն է նշանակվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում

 ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության իրականացրած ուսումնասիրությունների  ընթացքում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Եղիազարյանի՝ իրեն ամրացված չհրկիզվող պահարանում

«ԻԺ-78-8» մակնիշի գազային ատրճանակ է հայտնաբերվել, կազմվել է արձանագրություն:  Հիմք ընդունելով ուսումնասիրությունների վերաբերյալ տեսչության պետ Նորայր Փանոսյանի  զեկուցագիրը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը սույն թվականի սեպտեմբերի  18-ին  հրաման է արձակել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում  ծառայողական քննություն  նշանակվելու մասին:

Կարգապահական տույժ և խիստ նկատողություն ՀՀ ԱՆ «Վարդաշեն» և «Նուբարաշեն» ՔԿՀերի աշխատակիցների նկատմամբ

  ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության  կողմից քրեակատարողական հիմնարկներում անցկացրած ստուգայցերի ընթացքում բացահայտված թերությունները և անցկացված ծառայողական քննության  արդյունքներով ներկայացրած եզրակացությունները հիմք ընդունելով ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը սույն թվականի սեպտեմբերի 18-ին հրամաններ է արձակել` ծառայողական պարտականությունները անհարգելի պատճառով չկատարելու համար կիրառել կարգապահական տույժ և հայտարարել խիստ նկատողություն՝«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Մհեր Սանամյանի ,«Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի կրտսեր մասնագետ (ճաշարանի վարիչ) Խաչատուր Միսկարյանի և նույն բաժնի կրտսեր մասնագետ (պահեստապետ) Գրիգոր Սարգսյանի նկատմամբ:

Արդարադատության նախարարության մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930