Շուրջ մեկ տարի առաջ Թուրքիայում, իսկ հետո արդեն Հայաստանում և ողջ սփյուռքում իր թովիչ երգի շնորհիվ մեծ ճանաչում ստացած պոլսահայ երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուն այս կիրակի իր երկրպագուների հետ կհանդիպի արդեն Երևանում` «Սիբիլ» ալբոմի շնորհանդեսի ժամանակ:
«Շատ ուրախ ու հուզված կգամ Հայաստան: Վերջին այցելությունս եղավ ապրիլ ամսվան վերջ, երբ մասնակցեցա Ազգային երաժշտական մրցանակաբաշխության հանդիսությանը: Հինգ ամիս եղեր է, բայց ես շատ կարոտցա թե´ Հայաստանը և թե´ բարեկամներիս»,- «Մեդիալաբին» ասում է Սիբիլ Փեքթորոսօղլուն:
Ալբոմի շնորհանդեսը նախատեսված է սեպտեմբերի 23-ին` ժամը 18:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում: Երգչուհին ասում է, որ թեև սկավառակի համար հստակ գին սահմանված չէ, և յուրաքանչյուր ոք վճարելու է այնքան, որքան կամենում է, այնուամենայնիվ նշում է, որ ալբոմի վաճառքից գոյացած գումարը ինքը տրամադրելու է երեխաներին:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ