Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կիսինը Երեւան կգա 8 տարվա բանակցությունների արդյունքում

Սեպտեմբեր 19,2012 16:49

Սեպտեմբերի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում կկայանա աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինի համերգը: Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի հիմնադիր նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը, Կիսինին Երեւան հրավիրելու բանակցությունները տեւել են շուրջ 8 տարի:

Պարոն Ռոստոմյանը, խոսելով իրենց փառատոնի մասին, հպարտությամբ նշեց, որ այն  աշխարհում առաջատարներից է, որովհետեւ  մշտապես հյուրընկալում է առաջին դասի արվեստագետների:

Ինչ վերաբերում է Եվգենի Կիսինին, «Երեւանյան հեռանկարների» նախագահի խոսքով, նա ամեն փառատոնի հրավեր չի ընդունում. «Գնում է միայն իրեն արժանի տեղեր»:

Ռոստոմյանի հավաստմամբ,  մեր օրերի լավագույն դաշնակահարը համաձայնել է ելույթ ունենալ Երեւանում, քանի որ իրենից առաջ  «Երեւանյան հեռանկարները» հյուրընկալել է աշխարհի ամենահեղինակավոր այլ մենակատարների և նվագախմբերի, որոնց թվում են Պլասիդո Դոմինգոն, Վալերի Գերգիևը՝ Մարիինյան թատրոնի նվագախմբի հետ, Քշիշտոֆ Պենդերեցկին, Բորիս Բերեզովսկին, Յուրի Բաշմետը, Գիդոն Կրեմերը, Դավիդ Գերինգասը, Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Գուլբենկյան նվագախումբը եւ այլն:

Մանրամասները՝ տպագիր «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930