Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ այսօր պետք է շարունակվեր Վ.Բրյուսովի անվան լեզվաբանության ինստիտուտի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հայցի քննությունը ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի դեմ:
Նախկին ռեկտորի ներկայացուցիչ Լիաննա Գրիգորյանը դատարանին գրություն էր ուղարկել, թե հիվանդ է եւ չի կարողանա ներկայանալ դատարան:
Դատական նիստը հետաձգվել է:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Ս.Զոլյանը վիճարկում է նախարարի կողմից իրեն աշխատանքից ազատելու հրամանն ու դրա հիմքերը: