«Այրիշ սենթրալ» թերթը հարցազրույց է արել Գերմանիայում բնակվող, իռլանդական պարերի վարպետ, հայազգի Լիա Ավետիսյանի հետ. «Ես սկսեցի պարով զբաղվել երեք տարի առաջ, երբ Մյունխենում տեսա Թիր նա նոգ դպրոցի անվճար պարի դասընթացների հայտարարությունը, այնտեղ ասվում էր` համեցիր, եթե նույնիսկ երկու ձախ ոտք ունես, ինչը ինձ շատ ոգեշնչող թվաց, քանի որ ես երբեք պարի դասընթացների չէի հաճախել: Երկար տարիներ ուզում էի իռլանդական պարեր սովորել, բայց ես հնարավորություն չունեի, քանզի որտեղ որ ես էի ապրում ՝չկար իռլանդական պարերի դպրոց: Հիմա ես արդեն բազմաթիվ փառատոների եմ մասնակցել, շատացրել եմ վնասվածքներս ու մրցանակներս ու մինչև հիմա կարծում եմ, որ սա լավագույն որոշումներից էր, որ ես կայացրել եմ իմ կյանքում»:
Կարդացեք նաև
Irish Central