«Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուժեղ մարդ է եւ եթե հանկարծ առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելը նպատակահարմար գտնի, որի մասին բացարձակապես խոսք չկա, կմասնակցի: Չեմ կարծում, որ ինքը խնդիր կունենա տվյալ պարագայում ինչ-որ միասնական կամ ոչ միասնական թեկնածուի կարգավիճակով հանդես գալու»,- անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր միասնական թեկնածուի՝ Ռոբերտ Քոչարյանի առաջադրման մասին տեսակետներին , ասաց ԲՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
Նա նաեւ կարծիք հայտնեց, որ ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ բանակցություններ չեն կարող լինել ու հավելեց, որ հնարավոր է անհատների միջեւ են բանակցությունները. « Չեմ կարող սրա վերաբերյալ հստակ բաներ ասել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև