«Ժառանգություն» կուսակցությունում դեռեւս չեն որոշել, թե ո՞վ է խորհրդարանում ներկայացված լինելու: Հիշեցնենք, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պատգամավորական մանդատը չվերցնելու մասին հայտարարությունից հետո, կուսակցությունում պետք է որոշվեր՝ թե ո՞վ է համալրելու «Ժառանգության» խորհրդարանական խմբակցությունը: Շրջանառվեցին տարբեր անուններ:
Aravot.am-ի հետ զրույցում կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ դեռ հստակ որոշում չունեն. «Բայց, կարծում եմ, որ Թեւան Պողոսյանը կլինի: Համամասնական ցուցակով հաջորդն ինքն է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև