Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Առավոտյան ժամը 07:40-ի սահմաններում, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի, 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի, 2-րդ դասակի աշխատակիցները Թումանյան փողոցում գտնվող «Ատլանտիկ» ակումբի մոտ ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ մի աղջիկ վազում է փողոցով, իսկ մի տղա՝ նրա ետևից՝ բղավելով. փողերս տուր, փողերս տուր:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները հետապնդելով նրանց, կարողանում են բռնել: Պարզվում է, որ այդ աղջիկը Երևանի քաղաքի Վաղարշյան փողոցի բնակիչ 20-ամյա Բելլա Ստեփանովան է, իսկ տղան՝ Նորք Մարաշի 15-րդ փողոցի բնակիչ, 18-ամյա Հայկ Եղյանը: Ոստիկանությունում Հ. Եղյանը հայտնում է, որ «Վան» հյուրանոցային համալիրում Բ. Ստեփանովան իր գրպանից գողացել է 55 000 դրամ: