«Ուսկա» լրատվականը գրում է, որ հայ- ադրբեջանական երկարատև ու խորացող հակամարտության նոր ճակատ է դարձել ջուրն ու կոյուղին: Անցած շաբաթ հայկական մամուլը տեղեկություն էր տարածել, որ Ադրբեջանում աճող միրգն ու բանջարեղենը վտանգավոր են առողջության համար, քանի որ ենթակառույցների ու քաղցրահամ ջրերի սակավության պատճառով բերքը կեղտաջրերով են ջրում:
Թերթը գրում է, որ վերլուծաբանները կարծում են` դժվար թե ճշմարիտ լինեն այս պնդումները` հաշվի առնելով երկու պետությունների միջև եղած լարվածությունը, սակայն լուրի տարածումից հետո ադրբեջանական արտադրանքը նվազել է Մոսկվայում ու Ռուսաստանի այլ մասերում:
Թերթը նշում է, որ չնայած վերջին տարիներին Ադրբեջանը հարստացել է նավթարդյունաբերության շնորհիվ, բայց դա օգուտ է բերել մայրաքաղաք Բաքվին, մինչդեռ երկրի այլ հատվածներում մարդիկ ապավինել են ավանդական առևտրի ձևերին:
ooskanews.com
Կարդացեք նաև