Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նշանադրվեցի առանց փեսայի»

Սեպտեմբեր 19,2012 14:50

Արմինեն ու Մովսեսը, ինպես ասում են՝ միասին են մեծացել. մանկուց մտերիմ են եղել և այդ մտերմությունը պահպանվել է նաև համալսարանական տարիներին, որտեղ միասին նույն կուրսում են սովորել: Տարիների ընթացքում մտերմությունն այնքան ջերմ է դարձել, որ փոխարինվել է համակրանքի, հետո նաև սիրո. «Տարիներ շարունակ մենք գրեթե ամեն օր տեսնում էինք միմյանց, միասին էինք գնում դասի, տուն վերադառնում և օրվա մեծ մասն իրար հետ էինք, բայց մեզանից ոչ մեկն էլ  չէր պատկերացնում, որ օրերից մի օր ամեն ինչ կփոխվի, մեր այդ ջերմ ընկերությունը կդառնա ամուր ու անկոտրուն սեր», – պատմում է Արմինեն: Սակայն «երբեք մի ասա երբեք», հատկապես երբ դա իրենից այնքան էլ մեծ բարդություն չի ներկայացնում. Արմինեի խոսքով՝  ժամանակի ընթացքում իրենք ոչ միայն պարզապես մտերմացան, այլ նաև հասկացան, որ չեն կարող ապրել առանց միմյանց: «Մի օր Մովսեսը զանգահարեց ինձ ու ասաց, որ մի քանի օրից մեկնելու է Ֆրանսիա՝ ընդմիշտ բնակություն հաստատելու, և հետաքրքիրն այն է, որ դա ասելուց հետո, նա շատ լուրջ տոնով հարցրեց՝ կգա՞ս ինձ հետ, ես կարծեցի, թե կատակում է, սկսեցի ծիծաղել, բայց նա ասաց, որ ավելի քան լուրջ էր հարցնում: Հեռախոսը մեխանիկորեն անջատեցի, բայց կարճ ժամանակ անց զանգահարեցի ու ասացի, որ ես առանց նրա չեմ կարող, և համաձայնեցի մեկնել», – ասում է Արմինեն: Հաջորդ օրը Մովսեսը գնում է Արմինեի ծնողների թույլտվությունը ստանալու, և քանի որ Արմինեի ծնողները Մովսեսին վաղուց էին ճանաչում միանգամայն համաձայնում են իրենց աղջկա կողքին նրան տեսնել: Թվում է, թե ամեն ինչ պատրաստ է միասին Ֆրանսիա մեկնելու համար, բայց արի ու տես, որ խնդիրները երկար սպասեցնել չտվեցին, և Մովսեսը ստիպված եղավ մեկնել ավելի վաղ, քան Արմինեն: Մի քանի օր էր, ինչ Մովսեսը մեկնել էր, բայց Արմինեի համար շատ դժվար էր նրանից հեռու ապրելը: Սակայն կարճ ժամանակ անց բոլոր թղթային հարցերն իրենց լուծումներն ունեցան, և Արմինեն ստացավ թույլտվություն՝ մեկնելու Ֆրանսիա: «Եվ հանկարծ, երբ արդեն ամեն ինչ պատրաստ էր, ծնողներս մտափոխվեցին. նրանք չէին ուզում, որ գնամ Ֆրանսիա՝ Մովսեսի հետ ապրելու, առանց մեր հարաբերություններն օրինականացնելու: Մովսեսի ծնողներն ու քույրն էլ  իմ՝ Ֆրանսիա մեկնելու նախորդ օրը ամուսնական մատանին ձեռքներին եկան ինձ նշանադրելու», – ժպտալով պատմում է Արմինեն ու ավելացնում՝ փաստորեն ես նշանադրվեցի առանց Մովսեսի, իսկ նշանադրության հաջորդ օրն էլ մեկնեցի Ֆրանսիա՝ Մովսեսի մոտ:

Արդեն մի քանի ամիս է, ինչ Մովսեսն ու Արմինեն ապրում են Ֆրանսիայում. «Մենք իսկապես առանց միմյանց չենք կարողանում. հիմա Մովսեսն ինձ համար և՛ ընկեր է, և կյանքի կես», – նշում է Արմինեն:

 

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930