Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Նա հիշեցրեց, որ ընտրություններն անցկացվել են 5 մարզերում 716 համայնքի ղեկավարի թեկնածուներից ընտրվել են 379-ը, իսկ 4073 ավագանու անդամ թեկնածուներից՝ 2905-ը: Միայն Բամբակաշատ համայնքում թեկնածուի մահվան պատճառով ընտրություններ տեղի չեն ունեցել, բայց Սիփանիկ համայնքում արտահերթ ընտրություններ են տեղի ունեցել:
Նրա խոսքերով, 379 համայնքից 84-ում ընտրվել են համայնքի նոր ղեկավարներ: Նոր քաղաքապետերն են ընտրվել 18-ից 7 քաղաքում՝ Մասիսիում, Տաշիրում, Գյումրիում, Ստեփանավանում, Կապանում, Արթիկում եւ Մեղրիում:
Պարոն Մուկուչյանն ասաց, որ 379 համայնքի ընտրված ղեկավարներից 95-ը անկուսակցական են , 238-ը՝ ՀՀԿ, 9-ը՝ ՕԵԿ, 16-ը՝ ՀՅԴ, 21-ը ԲՀԿ անդամներ են:
ԿԸՀ նախագահի խոսքերով, համայնքի ամենաերիտասարդ ընտրված ղեկավարն էլ Շիրակի Սարագյուղ համայնքի 27-ամյա ղեկավարն է:
Կարդացեք նաև
Համայնքի ղեկավարի 716 թեկնածուից 379-ը ընտրվել են, եւ 2905 ավագանու անդամ է ընտրվել: Ընտրված թեկնածուներից 67-ը մինչեւ 40 տարեկան են , 2184-ում` 28-ը՝ 60-ից բարձր տարիքի: 370-ը արական սեռի ներկայացուցիչ են, իսկ 9 համայնքում կանայք են ընտրվել:
379 համայնքից 84-ում նոր համայնքի ղեկավար է ընտրվել: 18 քաղաքային համայնքից 7-ում նոր քաղաքապետ է ընտրվել:
Պարոն Մուկուչյանի խոսքերով, ընտրություններից հետո 5 համայնքում վերահաշվարկ անցկացնելու 15 դիմում են ստացել, վերահաշվարկի պահանջ է եղել Մասիսի 9 տեղամասերում: Ըստ նրա, սահմանված կարգով վերահաշվարկ է անցկացվել ու որեւէ էական խախտում կամ փոփոխություն չի արձանագրվել:
Ինչ վերաբերում է սեպտեմբերի 23-ին նախատեսված ՏԻՄ ընտրությունների 2-րդ փուլին, պարոն Մուկուչյանն ասաց, որ ընտրությունները կշարունակվեն Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի եւ Տավուշի մարզերում: Նախապես առաջադրված են եղել համայնքի ղեկավարի 699 թեկնածու, որից 177 –ը ինքնաբացարկ է ներկայացրել: Իսկ առաջադրված 2730 ավագանու թեկնածուներից ինքնաբացարկ է ներկայացրել 103-ը:
Սեպտեմբերի 23-ին 262 համայնքում կընտրեն համայնքի ղեկավար, 281 համայնքում` ավագանու անդամ: Դիտորդական առաքելություն կիրականացնեն 15 հ/կ- ների ներկայացուցիչներ եւ ԵԽ 20 դիտորդ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ