Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային գրադարանի շինաշխատանքների վերաբերյալ նյութերը կհանձնվեն քննչական մարմիններին

Սեպտեմբեր 19,2012 14:06

Սեպտեմբերի 18-ին կայացած ՀՀ քաղաքաշինության նախարարության  գործակարգավարական հերթական խորհրդակցության ընթացքում, ի շարս այլ հարցերի, քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանն անդրադարձավ քաղաքաշինական ԾԻԳ-ի կողմից անցկացվող մրցույթների բաց, թափանցիկ կազմակերպման անհրաժեշտությանը:

Նախարար Թադեւոսյանը հանձնարարեց անմիջական իր հսկողությամբ եւ փոխնախարար Ալեքսան Կարապետյանի գլխավորությամբ ստեղծել հանձնաժողով, որը կիրականացնի քաղաքաշինական ԾԻԳ-ի կողմից կազմակերպվող մրցույթների եւ շինարարական աշխատանքների ամենօրյա օպերատիվ  հսկողությունը, ինչպես նաեւ կապահովի ԾԻԳ-ի գործունեության բաց եւ թափանցիկ գործելաոճը: Պարոն Թադեւոսյանը կարեւորեց մրցույթների անցկացման ժամանակ զանգվածային լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը, հանձնարարեց մրցույթների հրապարակայնությունն ապահովելու նպատակով մրցույթների անցկացումը օն-լայն ռեժիմով ցուցադրել համացանցում:

Նույն օրը նախարար Թադեւոսյանը խորհրդակցություն անցկացրեց քաղաքաշինական ԾԻԳ-ի  անձնակազմի հետ՝ խստագույնս զգուշացնելով, որ նախարարությունը հետեւողական է   լինելու թերացումների ու չարաշահումների նկատմամբ եւ խիստ միջոցներ է ձեռնարկելու ցանկացած փոքր փաստի հայտնաբերման դեպքում: Պարոն Թադեւոսյանը փոխանցելով հանրապետության նախագահի՝ նախորդ շաբաթ կառավարության խորհրդակցության ժամանակ հնչեցրած հանձնարարականը, շեշտեց, որ թերացումների դեպքում այլեւս զուտ աշխատանքից ազատելը կամ կշտամբելը բավարար չեն լինելու, թերացողները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:

Հանրապետության նախագահի բարձրացրած մեկ այլ խնդրի առնչությամբ՝ տեղում շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով, օրվա ընթացքում քաղաքաշինության նախարարն այցելեց  Հանրային գրադարան: Տեղեկացնենք, որ Հանրային գրադարանում կատարված շինարարական աշխատանքների ընթացքը պարզելու նպատակով արդեն երկրորդ շաբաթն է, ինչ ուսումնասիրություններ է իրականացնում նախարարությունում ստեղծված հանձնաժողովը: Գրադարանի տնօրինության հետ հանդիպումից եւ շինաշխատանքներին ծանոթանալուց հետո քաղաքաշինության նախարարը հանձնաժողովին խստորեն հանձնարարեց հնարավորինս սեղմ ժամկետում ամփոփել ուսումնասիրությունները եւ նյութերը հանձնել դատաքննչական մարմիններին:

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Քաղաքաշինության նախարարի

«Առավոտ» օրաթերթ

մամուլի քարտուղար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930