«Վերջին օրերին խորհրդանշական երկու իրադարձություն է տեղի ունեցել, ինչը խորացրել է Կովկասում ռազմական գործողությունների վերսկսման վտանգը», – գրում է Նյու Յորք Թայմս թերթի հրապարակման հեղինակը` իրադարձություններից մեկը համարելով Սաֆարովի դեպքը, – «Բացի այն, որ այդպիսի քայլը արդարարադատության հիմնարար հասկացություններն ու օրենքի գերակայությունն է անարգում, շատ ավելի վտանգավոր է աշխարհին տված ահազանգը, որ ադրբեջանական իշխանությունը կարծում է, թե հայերին սպանելը թույլատրելի է: Ակնհայտ է, որ Պատերազմում կրած պարտության դժգոհությունն այնքան մեծ է, որ նույնիսկ մարդասպանությունն է ներելի: Այդ դեպքում անիմաստ է Արցախում բնակվող հայերին համոզել, որ ապրեն ադրբեջանական լծի տակ»:
Երկրորդ իրադարձությունը հոդվածագիրը համարում է ԱՄՆ-ի հաղորդած ազդանշանները Հայաստանին ու առավելապես Ռուսաստանին, որ նա անվերապահորեն հովանավորում է Ադրբեջանի իշխանությանը. «Ստրատեգիական հետաքրքրություններն են` կասպյան նավթ, մուտք` Կենտրոնական Ասիա, Իրանին զսպելու հնարավորություն: Այս ամենից հետո Հայաստանը չի կարող հավատալ, որ Ամերիկան ազնիվ է մասնակցում խաղաղություն հաստատելու գործընթացին»:
Կարդացեք նաև