Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հովհաննես Իգիթյան. «Քոչարյանը նույնիսկ ՀՀԿ-ի թեկնածուն չի լինի կամ նույնիսկ ԲՀԿ-ի թեկնածուն կարող է չլինել»

Սեպտեմբեր 19,2012 12:59

PanArmenian Photo

«Ես չեմ կարծում, որ Քոչարյանը որեւէ ձեւով շանս ունի վերադառնալ քաղաքական դաշտ: Իրեն կվերադարձնեն հետո, բայց այսօր դա չի լինի»,- այսօր «Հայելի» ակումբում խոսելով նախագահական ընտրություններում միասնական թեկնածուի մասին՝ այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:

Aravot.am-ը ճշտեց՝ ՀԱԿ-ի միասնական թեկնածո՞ւն էլ չի լինի՝ պարոն Իգիթյանը պատասխանեց. «Նա նույնիսկ ՀՀԿ-ի թեկնածուն չի լինի կամ նույնիսկ ԲՀԿ-ի թեկնածուն կարող է նույնիսկ չլինել: Հաստատ ՀԱԿ-ի թեկնածուն չի, հաստատ ՀՀԿ-ի թեկնածուն չի: Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, հաստատ կգնա իրեն վարկաբեկելու ճանապարհով, եթե իր թեկնածու առաջադրի Ռոբերտ Քոչարյանը»: Մեր հարցին՝ կարո՞ղ է ՀԱԿ-ը Ձեզ անակնկալներ մատուցի՝ նա վստահեցրեց, որ այդ լուրերը, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է լինել ՀԱԿ-ԲՀԿ թեկնածու, անհնար է, որ իրականանան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930