Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վ.Օսկանյանի ներկայացուցիչը դիմել է Վճռաբեկ դատարան

Սեպտեմբեր 19,2012 12:49

ՀՀ նախկին արտգործնախարար Վ.Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը դիմում է ներկայացրել ՀՀ Վճռաբեկ դատարան՝ ընդդեմ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների և Վերաքննիչ դատարանների որոշումների: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:

Հիշեցնենք, որ հիշյալ դատարանների որոշումներով մերժվել էին Տ.Աթանեսյանի դիմումները փողերի լվացման հատկանիշներով ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու որոշումը վերացնելու մասին: Ըստ փաստաբանի, այդ որոշմամբ խախտվել են ՀՀ նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ, ԱԺ «ԲՀԿ» խմբակցության անդամ, հիշյալ գործով վկա Վարդան Օսկանյանի իրավունքները:

«ՓԱՍՏԻՆՖՈ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930