Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիահայերին շուտով Հայաստանում առանձին դպրոց կտրամադրվի

Սեպտեմբեր 19,2012 12:48

Վերջին շրջանում Սիրիայում մթնոլորտը գնալով թեժանում է: Այսօր «Նոյյան տապան» ակումբում կազմակերպված ասուլիսին սիրիահայ, Հալեպ քաղաքի Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության մարմնի անդամ Վազգեն Մեսրոպյանը կարծիք հայտնեց, որ դա կապված է ոչ սիրիացիների` Սիրիա մտնելու հետ: Ըստ նրա, դա արտաքին սխալ քաղաքանության հետեւանք է. «Հատկապես Թուրքիայից են շատ գալիս, որովհետեւ սահմանը բաց է , իսկ քանի որ նրանք սիրիացի չեն, հանգիստ ներս են մտնում»:
Իր խոսքով, Սիրիայում բնակվող հայերի առջեւ այսքան ժամանակ ոչ մի մի խտրականություն չի դրվել:
«Այժմ այնտեղ բառիս բուն իմաստով պատերազմ է, եւ մենք պետք է դիմանանք մինչեւ հանդարտվի: Գալով այստեղ, փառք Աստծո, կառավարությունը մեծ օգնություն ցուցաբերեց:
Մենք խնդրանքով դիմեցինք ՀՀ. Վարչապետ Տիգրան Սարգսյանին, որպեսզի այստեղ Սիրիայից ժամանած երեխաները սովորեն: Լավ է, շուտով մեզ կտրամադրվի դպրոց: Ուսուցիչներն արդեն եկել են, իսկ ուսումնական ծրագիրը կլինի այնտեղի ծրագրով»,- ասում է սիրիահայը:
Հետաքրքիր է, որ Հայաստանում, գործազրկությունը գնալով աճում է, պատճառաբանելով` աշխատատեղեր չկան, բայց ինչպես ասաց Մեսրոպյանը` սիրիահայերը դիմում են Սփյուռքի նախարարարություն եւ աշխատանք են գտնում:
Նա նաեւ ասաց, որ մեծամասնությունը դիմել է Հայաստանի քաղաքացիության համար, բայց, արդյոք նրանք կմնան այստեղ, թե կգնան ուրիշ տեղ, չի կարող ասել. «Ես չեմ պատրաստվում վերադառնալ: Այստեղ արդեն աշխատում եմ:»

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930