«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. սեպտեմբերի 20-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիա փողոցի (Տիչինայի փողոցից մինչև Մալաթիա փողոցը), Հովնաթան, Վեգների, Ոսկանյան, Բատիկյան, Մալաթիա, Դ.Վարուժան, Շրջանային փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«ՙԵրևան Ջուր» ՓԲԸ