Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Աղաբեկյան. «Այս պաշտոնը, որը պետք է զբաղեցնեմ, ավելի ծանր բեռ է, քան իմ զբաղեցրած մյուս պաշտոնները»

Սեպտեմբեր 19,2012 12:41

Հատված ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արթուր Աղաբեկյանի հարցազրույցից:

Պարոն Աղաբեկյան, Դուք համաձայնել եք ստանձնել ԼՂՀ փոխվարչապետի պաշտոնը, ե՞րբ եղավ Ձեզ այդ առաջարկը ել ինչո՞ւ համաձայնեցիք։

– 2005 թ. սկսած՝ ես որոշում եմ կայացրել, որպեսզի սոցիալական նշանակության պրոյեկտներ իրականացնեմ իմ հայրենի Հադրութի շրջանում։ Սոցիալական պրոյեկտի նպատակն էր, որ տեղի կարող տղաներին օգնեմ, որպեսզի նրանք կարողանան փոքր բիզնես դնել, ինչու չէ, հետագայում կարողանան խոշորացնել իրենց բիզնեսը, օգտվեն կառավարության ծրագրերից, վարվող վարկային քաղաքականությունից, որպեսզի այդ կերպ կարողանան ավելի ընդլայնել իրենց բիզնեսները։ Ինձ հաջողվեց իմ ծրագրերն իրականացնել, հետագայում անձամբ սկսեցի ներդրումներ անել ԼՂՀ-ում՝ բիզնես պրոյեկտներ, որով կարող են իրենց շուրջը համախմբել փոքր բիզնեսով զբաղվող անձանց։ Եվ Բակո Սահակյանի նախագահ ընտրվելուց հետո մենք շատ ակտիվ համագործակցեցինք իրար հետ, հանդիպում էի եւ քննարկում ԼՂՀ զարգացման ծրագրեր, քննարկում էինք նաեւ վարչապետի հետ։ Ի վերջո, առաջարկություն ստացա, որ, ինչու չէ, այն գործունեությունը, որը ես իրականացնում եմ անձնական նախաձեռնությամբ, ներառենք ԼՂՀ կառավարության ծրագրերի մեջ։ Եվ ես տվեցի իմ համաձայնությունը։ Նշեմ, որ դա ինձ համար շատ դժվար որոշում էր։

Բայց հայտնի է, որ ցանկացած պաշտոն որեւէ մեկին պարզապես չի տրվում։ Դուք ԼՂՀ գործող իշխանության համար մեկ այլ ծառայություն մատուցել եք, ի՞նչ հարցերում եք օգնել, որի «դիմաց» ստացել եք այդ պաշտոնը:

– Նման հարց կարող են տալ ՀՀ շատ ու շատ քաղաքացիներ, բացի Արթուր Աղաբեկյանից։ Ի վերջո, ով տեղյակ է իմ՝կենսագրությանը, թե ինչ ճանապարհ եմ անցել, ինչպիսի պաշտոններ եմ զբաղեցրել, ինչպիսի պաշտոններից եմ հրաժարական տվել, չէր կարող նման բան կարծել։ «Դիմաց» բառը փոքր-ինչ ադեկվատ չէ, որովհետեւ, ցավոք սրտի, ՀՀ-ում կա պաշտոն զբաղեցնելու մի մշակույթ, որը շատ մարդիկ չեն գիտակցում, պաշտոնը ոչ թե սոցիալական ստատուս է, այլ պատասխանատվություն եւ բեռ։ Այս պաշտոնը, որը պետք է զբաղեցնեմ, ավելի ծանր բեռ է, քան իմ զբաղեցրած մյուս պաշտոնները։

Ձեզ փոխվաոչապետ նշանակելու հարցում ՀՅԴն ի՞նչ դերակատարություն է ունեցել։

– Մի քանի անգամ շեշտել եմ ու այժմ էլ շեշտում եմ՝ Բակո Սահակյանի առաջարկը պայմանավորված չէ իմ դաշնակցական լինելու հետ։ Լավ է, թե վատ է, սա հարցի երկրորդ կողմն է, իսկ իմ համաձայնությունը տալիս ես, իհարկե, խորհրդակցել եմ ե՛ւ ԼՂՀ կառույցի ղեկավարների, ե՛ւ ՀՀ կառույցի ղեկավարների հետ։

Իսկ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ինչպե՞ս է  արձագանքել այդ առաջարկությանը։

– Հրանտ Մարգարյանի հետ առնվազն 2-3 ժամ միայն քննարկել ենք իմ անձի հետ կապված դրական եւ բացասական կողմերը։ Ուրախությամբ ընդունել է իմ որոշումը, որ ես համաձայնել եմ վերադառնալ ԼՂՀ՝ փոխվարչապետի կարգավիճակով։

Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930