Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀՇ վարչության անդամ. «Չեմ կարծում, որ ամենամեծը Սերժ Սարգսյանն է»

Սեպտեմբեր 19,2012 12:38

Այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով Վերահսկիչ պալատի բացահայտումներից հետո նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությանը՝ ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ նախագահը բերեց «բաց խոսակցության», որ այո, աղաղակող թերություններ կան, հիմնականում՝ գնումների հետ կապված. «Եկեք մի հատ վերլուծենք, հիմնականը գնումներն էին, որ կապված էր թե՛ տրանսպորտի հետ, թե՛ մյուս ոլորտների հետ»:

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի գնահատմամբ՝ «Ես ուզում եմ հավատալ Սերժ Սարգսյանի անկեղծությանը: Իր խոսելու ձեւը, տոնը, վարվելակերպը ցույց էր տալիս, որ ինքը իրոք հասել է մի կետի, որից հետո արդեն անհնար է կառավարել երկիրը: Ասում են նախընտրական PR էր: Ես չեմ համարում, որ դա նախընտրական PR էր, որովհետեւ հասարակությունը շատ քիչ դեր ունի: Եթե նա ասում էր, որ կբռնի կոկորդից, ցույց էր տալիս,որ խոսքը այն մարդկանց մասին էր, որոնք ապահովել էին նախկին ընտրակեղծիքները: Տիգրանին ասում էր՝ անընդհատ քեզ ասում եմ, դու ասում ես 6 ամիս, մի տարի հետո: Այսինքն՝ հանձնարարական է տալիս, իսկ կառավարությունը չի ուզում անել: Ո՞ր է Սերժ Սարգսյանի քաղաքական թիմը: Թիմն անընդհատ ասում է, որ Հայաստանում ամեն ինչ լավ է: Երբ Սերժ Սարգսյանն ասում է՝ մեկ աղբյուրից գնումներ մի արեք, մենք գիտենք, թե ովքեր են նրանք: Ոչ թե մեկ աղբյուրից, այլ՝ նույն աղբյուրից»:

Aravot.am-ի հարցին՝ այս օրերին տարբեր քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ՀԱԿ-ից քննադատում էին, որ Սերժ Սարգսյանն ասում է գլխից բռնենք մեծերին, բայց ամենամեծը ինքն է, իր ընտանիքն է: Նա պատրա՞ստ է սկսել իրենից, իր եղբորից, իր ընտանիքից՝ պարոն Իգիթյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ ամենամեծը Սերժ Սարգսյանն է: Իրեն շրջապատող մարդիկ են: Ինքը եթե չի կարողանում այդ մարդկանց կոկորդից բռնի, եթե ինքը չի կարողանում իր ընտանիքում, իր ընկերների մեջ կարգուկանոնն հաստատել, պետք է ուրեմն ինքը գնա: Ո՞նց կարող է մյուսներին ասել»: Հարցին՝ նա ինքը ասաց՝ 4 տարի է՝ ասում եմ, սա չի՞ նշանակում, որ Սերժ Սարգսյանը չի կարողանում՝ Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Մարտի 1, արտաքին պրոբլեմներ եղան: Կառավարությունը փորձում էր մի կողմից Հայաստանում հանգստացնել ընդդիմությանը, դա հեշտ բան չէր, մուս կողմից՝ դիմակայել արտաքին ճնշումներին: Կառավարությունն ընդհանրապես ներքին խնդիրներով չէր զբաղվում: 3 տարի առաջ ատկատներ եղել են: Բայց այսօր կրիտիկական վիճակ է հասել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930