Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուբեն Թովմասյան. «Կոմունիզմը կվերադառնա 2017 թվին»

Սեպտեմբեր 19,2012 12:31

Հայաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Ռուբեն Թովմասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ներքաղաքական իրավիճակին, ակնկալվող զարգացումներին։ «Նախագահական ընտրությունների ժամանակ կլինի այնպես, ինչպես Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ էր, բայց մի բան պարզ է՝ պայքարը նախագահի թեկնածուների միջեւ թեժ է լինելու»,- ասաց պրն Թովմասյանը՝ դառնալով նախագահական ընտրություննեում իր առաջադրմանը։

Ըստ բանախոսի՝ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար լուրջ ռեսուրսներ են պետք ու դա միայն գրավը չէ։ Թովմասյանը նշում է. «Մենք միշտ եղել ենք ու կանք պրոլետարիատի կուսակցություն, մեր կուսակցության վերադաս օրգանը դեռ կորոշի՝ մասնակցել նախագահական ընտրություններին, թե ոչ, կամ՝ ում առաջադրել»:

Պրն Թովմասյանը հիմնական թեկնածու տեսնում է միայն կոմկուսին, որը, ըստ նրա՝ ժողովրդին տվել է ամեն ինչ։

Անդրադառնալով ընտրությունից ընտրություն կուսակցությունների փող բաժանելուն, ակտիվանալուն, Թովմասյանը նշեց՝ այդպես են անում, դրա համար էլ մեր վիճակն այս է։

Կոմունիզմն, այնուամենայնիվ, վերադառնալու է. համոզված է կոմունիստական կուսակցության նախագահը։ Թե երբ եւ ինչպես է վերադարձվելու կոմունիզմը հարցին ի պատասխան՝ պրն Թովմասյանն ասաց. «2017 թվականին Հոկտեմբերյան հեղափոխության 100-ամյակի կապակցությամբ»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930