Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանը միջազգային ֆինանսական կազմակերպություններում ամենալուրջ կապերն ունեցող պաշտոնյան է

Սեպտեմբեր 19,2012 12:26

Սեպտեմբերի 15-ին՝ շաբաթ օրով՝ այն էլ մեռելոցի նախօրեին, Սերժ Սարգսյանից «հայրական ապւոակ» ստացած Տիգրան Սարգսյանը, փաստորեն, եռօրյա նախա եւ հետ մեռելոցային վիճակից դուրս է եկել, լիովին սթափվել եւ կարելի է ասել՝ վերագտել իրեն։ Իսկ այդ հարցում վարչապետին օգնել է ոչ այլ ոք, քան նրա սիրելի Արժույթի միջազգային հիմնադրամն իր հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությամբ։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Տիգրան Սարգսյանն իր գոհունակությունն է հայտնել համատեղ ծրագրերի հաջող ընթացքի կապակցությամբ՝ հատուկ չհասկացողների, վատ լսողների, ուշ գլխի ընկնողների եւ երազախաբության նոպաներ ունեցողների համար շեշտելով՝ «Կարեւոր է, որ մենք ամբողջությամբ կատարում ենք մեր բյուջետայհն պարտավորությունները։ Բյուջեի դեֆիցիտն ավելի ցածր Է, քան ծրագրել Էինք, գնաճը գտնվում է ծրագրված, նույնիսկ մի քիչ ցածր (պատկերացնո՞ւմ եք) գնաճային ցուցանիշի ներքո, տնտեսական աճն ավելի շատ է, քան պլանավորել էինք»։ Ասել է թե՝ ամեն ինչ հրաշալի է, երկինքը կապույտ է, ջրերը՝ ջինջ, եւ միանգամայն անհասկանալի է, թե այդքանից հետո Սերժ Ազատիչն ինչից է դժգոհ։

Իր հերթին ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը նկատել է. «Ցանկանում եմ դրվատանքի խոսքեր ասել կառավարության եւ Կենտրոնական բանկի մեր գործընկերներին աշխատանքի համար՝ հատկապես տնտեսական աճի ցուցանիշի առումով, որը կանխատեսվածից ավելի բարձր է՝ հաշվի առնելով ոչ բարենպաստ զարգացումները տարածաշրջանում եւ աշխարհում»:

Շարունակելով գովեստների շարանը՝ Մարկ Հորթոնը նաեւ ասել է. «Բյուջեի կատարողականը նույնպես տպավորիչ Է, հատկապես եվրոպական երկրների եւ ձեր հարեւան պետությունների համեմատ»։ Բա՞։ Իսկ Դուք ասում եք, Սե՛րժ Ազատիչ։ Բա այսպիսի վարչապետին էլ կասեն Տիգրա՞ն։

Իրականում ԱՄՀ պատվիրակության հետ այս հանդիպմամբ Տիգրան Սարգսյանը փորձեց անուղղակիորեն հիշեցնել մոռացողներին, որ այսօրվա դրությամբ ինքը միջազգային ֆինանսական կազմակերպություններում ամենալուրջ կապերն ունեցող պաշտոնյան Է, որ իր հետ «ատկատների» ու «փնթի» աշխատանքից խոսող նախագահը պետք է որ լավ մտածի, թե ինչի, ավելի ճիշտ՝ ում շնորհիվ է հաջողվել այդքան մեծ գումարների եւ գրանտային երեսուն տոկոսանոց բաղադրիչով վարկեր ներգրավել Հայաստան։ Եվ եթե այդ վարկային միջոցները չլինեին, ապա այսօր շատ դժվար կլիներ խոսել տնտեսական աճի ու մնացած «տպավորիչ ցուցանիշների» մասին։ Այնպես որ, երեկվա հանդիպմանը ներկայացված գնահատականներն էլ, ըստ ամենայնի, Սերժ Սարզսյանին սթափեցնելուն էին ուղղված։

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930