Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սուքիաս Ավետիսյան. «Ես չեմ կարող ասել, որ Վարդան Ղուկասյանը անցյալի գործիչ է»

Սեպտեմբեր 19,2012 12:15

 «Գյումրին թեժ չի, Գյումրին թեժացնում են որոշ մարդիկ: Գյումրիում շատ նորմալ ընտրություններ են անցկացվել: Պասիվ է եղել, որը կապված է քաղաքապետի թեկնածուների մեջ լուրջ մրցակցության բացակայությամբ»,- այսօր «Հայելի» ակումբում այսպիսի գնահատական տվեց ՀՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Հարցին՝ Վարդան Ղուկասյանը կարո՞ղ է ինչ-որ բան փոխել, թե՞ նա արդեն անցյալի քաղաքական գործիչ է, պարոն Ավետիսյանը պատասխանեց. «Այսօր Բալասանյան Սամվելը դեռ պարտավորություն չի ստանձնել: Վարդան Ղուկասյանն է գործող քաղաքապետը: Ես չեմ կարող ասել, որ նա անցյալի գործիչ է»:

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի խոսքերով՝ «Ի՞նչ ընտրությունների մասին է խոսքը, եթե նախկին քաղաքապետին թույլ չեն տվել, որ առաջադրվի: Երեւի դա նոր «ժողովրդավարական» բան է: իշխանությունները որոշեցին, որ այս մեկը պետք է լինի, եւ վարչական ռեսուրսով ինքը դարձավ քաղաքապետ: Անկախ նրանից, որ Սամվել Բալասանյանը բարձր է նախկինից, կապ չունի: Նպատակահարմար են գտել, որ հին կլանը պետք է ջարդվի: Լավ է, թե վատ է՝ երկրորդական է: Չասենք, որ դա ժողովրդավարություն է»:

Ըստ Սուքիաս Ավետիսյանի, եթե 40 հազար մարդ մասնակցել է ընտրությանը, ո՞նց կարող ենք ասել, որ ընտրություն չի եղել: Պարոն Իգիթյանի խոսքերով՝ «Մի ասեք, դու մի առաջադրվի, դու պիտի առաջադրվես»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930