Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սիրիահայերի ընտանիքը չի նահանջում. ուզում են Հայաստանում ապրել

Սեպտեմբեր 19,2012 11:46

Օգոստոսի 26-ից «Զվարթնոց» օդանավակայանի ստերիլ գոտում բանտված, երեք օր անց Հայաստանից Թուրքիա դեպորտ արված սիրիահայ ընտանիքը պատրաստվամ է պայքարել Հայաստան վերադառնալու եւ այստեղ բնակություն հաստատելու համար։ Այս մասին երեկ մեզ հետ զրույցում ասել է ընտանիքի բարեկամուհիներից մեկը՝ Էմմա Պողոսյանը։

Նա պատմեց, որ Հայաստանից դեպորտ արվելուց հետո՝ մինչ օրս սիրիահայ ընտանիքը բնակվում է Ստամբուլի հյուրանոցներից մեկում, բայց այսօրվանից սկսած՝ զբաղվելու է հայաստանյան բոլոր կառույցներին «անհանգստացնելով»։

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, Հայաստան ժամանած ընտանիքի անդամներին՝ 9-ամյա Ժակին, նրա քրոջը՝ 2 տարեկան Մարինային, մորը՝ 34-ամյա Խլուդ Հենդյանին, մորաքրոջը՝ 31-ամյա Էտտալ Հենդյանին, մորաքրոջ երեխաներին՝ 6-ամյա Մարիամին, 3 տարեկան Շամսին, 9 ամսական Հակոբին եւ Ժակի տատիկին՝ 57-ամյա Լաիլա Միրոյին ու այս ընտանիքի բարեկամուհիներից մեկին սահմանապահները տեդափոխել էին սառը խուց, որտեղ փոքրահասակ երեխաները ստիպված են եղել քնել սառը հատակին։ Բացի այդ, հսկող անձինք ծաղրել ու նվաստացրել են կանանց, նաեւ թույլ չեն տվել հարազատներին՝ անհրաժեշտ իրեր եւ դեղորայք փոխանցել։ Ըստ պաշտոնական բացատրության, սիրիահայ ընտանիքի անդամներին չէր թույլատրվել մուտք գործել ՀՀ տարածք, քանի որ նրանք չունեին փաստաթուղթ, որը կապացուցեր, որ նրանք ազգությամբ հայ են։

էմմա Պողոսյանը երեկ մեզ հետ զրույցում նշեց, որ Լաիլա Միրոյի որդին Գերմանիայից ժամանել է Թուրքիա՝ մոր ու հարազատների մոտ եւ նրանց պետք է օգնի կարգավորել Հայաստան ժամանելու հարցը։ «Նրանք ինչ-որ բաներ պետք է փորձեն անել, որ վիզա ձեռք բերեն։ Բայց այս պահին հնարավոր չէ, հնարավորություն չկա Սիրիա գնալու եւ այնտեղից այդ գործերով զբաղվելու։ Այնտեղ ահավոր է, իսկ վիզա ստանալու համար պետք է Սիրիա վերադառնան։ Վաղվանից սկսելու ենք փորձել կապ հաստատել հայաստանյան կառույցների հետ։ Տղան պետք է փորձի խնդիրները լուծել, պետք է փորձեն էլեկտրոնային վիզա ստանալ, եթե, իհարկե, հնարավոր լինի դա անել»,- մեզ պատմեց Էմման։ Ի պատասխան մեր դիտարկման, որ երկրից արտաքսված անձանց սովորաբար թույլ չեն տալիս, որ նրանք վերադառնան նույն երկիր, էմման ասաց. «Մեզ ասել են, որ իրականում մերոնք դեպորտ չեն արվել։ Ես, իհարկե, չգիտեմ, թե դա ինչքանով է ճիշտ, թե ինչպես է տեղի ունեցածը ձեւակերպվել, բայց ասում են, որ այն, ինչ որ տեղի է ունեցել, դեպորտ չի։ Ասել են, որ իրանք Հայաստան մուտք չեն գործել, ո՞նց կարա դեպորտ լինի, ո՞նց կարային իրանց դեպորտ անել։ Այսպես են ասում»:

Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Հայկական ժամանակ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930