Լրահոս
Օրվա լրահոսը

Ռամիլ Սաֆարովի հայրը չգիտի, թե որտեղ է որդին

Սեպտեմբեր 19,2012 11:33

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը օրերս զրուցել էր Ռամիլ Սաֆարովի հոր հետ, ով սրտնեղել էր, թե ինքը որդուն տեսնելու հնարավորություն չունի, քանի որ… «չգիտեմ, թե որտեղ է Ռամիլը»: Իհարկե, ադրբեջանցի հասարակությունը ինքը պետք է որոշի, թե այդ ի՞նչ տեսակ հերոս ունեն, որին անգամ հարազատ հայրը չի կարող տեսնել, քանի որ չգիտի, թե ուր է…

Այսպիսով Սաֆարովը դարձավ, փաստորեն, փախստական սեփական երկրում, եւ ասացեք խնդրեմ, մի՞թե ազգային հերոսին արգելում են երեւալ, քայլել ուղղակի Բաքվի փողոցներով, զրուցել «ադրբեջանցի հանդուրժող ու հյուրընկալ» մարդկանց հետ…

Շատ է խոսվում, որ սա հայկական ձեռքերում կարեւոր հաղթաթուղթ է բանակցությունների սեղանի շուրջը: Սակայն, նախ եւ առաջ այդ բանակցությունները դեռ պետք է շարունակվեն, իսկ սրա համար անհրաժեշտ է կողմերի պատրաստակամությունը: Հայկական կողմը, վերստին ապացուցելով հիմնահարցը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու ցանկությունը, Սաֆարովի արտահանձնման խիստ լարված ժամանակահատվածում էլ հայտարարեց, թե ինքը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանում ընթացող բանակցությունները շարունակելու մտքին: Բաքուն այս մասին այս կարեւոր, եթե ոչ բեկումնային փուլում դեռ չի արտահայտվել: Միանշանակ պնդել, թե Ադրբեջանը այսպիսով չի ցանկանում բանակցությունների շարունակումը, չենք կարող, քանի որ խնդիրը այնքան դա չէ, որքան որ Բաքուն այսօր լուրջ գործողությունների պլան է մշակում, թե այլեւս ինչպես պահի իրեն բանակցությունների սեղանի շուրջն ու ամենակարեւորը` ինչպես չեզոքացնի հայկական կողմերին իր իսկ տված հաղթաթուղթը:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930