Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքարում» ծեծելուց առաջ զանգել են Աշոտ Մնջոյանին

Սեպտեմբեր 19,2012 11:19

 «Հարսնաքարի» դեպքի մասին նոր մանրամասներ են ի հայտ եկել։ Երեկ մեզ հայտնի դարձավ, որ հենց դեպքի օրը՝ հունիսի 17-ին գործով այժմ  ամբաստանյալներ Արման Բաղդասարյանը եւ Նորայր Հայրապետյանը ժամը 22.21-ին, 22.33-ին, 22.34-ին, 22.36-ին, ինչպես նաեւ ժամը 23.30-ին, 00.21-ին, 00.25-ին եւ 00.47-ին զանգահարել են Աշոտ Մնջոյան անուն-ազգանունով ինչ-որ մեկի։ Ըստ քրեական գործի նյութերի՝ ռազմաբժիշկները ծեծի են ենթարկվել ժամը 22.25-ից մինչեւ 22.40-ի սահմանները։ Իսկ գիտե՞ք, թե ով է Աշոտ  Մնջոյանը։ Նա Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի պետն է, որը դեպքից  հետո անցել է ընդհատակ։ Եւս մեկ անգամ ընդգծենք, ստացվում է, որ Արման  Բաղդասարյանը եւ Նորայր Հայրապետյանը Մնջոյանին զանգահարել են  ոազմաբժիշկներին ծեծի ենթարկելուց առաջ, ծեծի ընթացքում եւ ծեծից հետո։

Միայն հիշեցնենք, որ Մնջոյանը, որը ավելի շատ հայտնի է Եզդի Աշոտ մականվամբ, «Հարսնաքարում» տեղի ունեցած անցած տարվա դեպքերի «հերոսն» է։ Բազմիցս անդրադարձել էինք այդ դեպքին եւ հայտնել, որ անցած տարվա օգոստոսի 15-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում կրակոցներ Էին հնչել, ին֊չի հետեւանքով մի հարսանեկան արարողության երկու մասնակից՝ 33-ամյա Նորայր Աթոյանը եւ 25-ամյա Վերսանդ  Մկրտչյանը, ոտքերի շրջանում հրազենային վնասվածքներ Էին ստացել, տեղափոխվել հիվանդանոց, բարդ վիրահատության ենթարկվել, եւ մինչ օրս նրանք լիովին չեն ապաքինվել: Դեպքից անմիջապես հետո մամուլում հրապարակումներ եղան, որ կրակողը հենց Սշոտ Մնջոյանն է՝ Եզդի Աշոտը, մինչդեռ 10 օր շարունակ ոստիկանությունը պնդում էր, որ կրակոցների հեղինակը հայտնի չէ։ Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարեց, թե իբր՝ հենց դեպքի օրը Մնջոյանը ներկայացել էր եւ ընդունել իր մեղքը, նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի հատկանիշներով, այսինքն՝ անզգուշությամբ մարմնական ծանր վնասվածք հասցնելու համար, ինչը նախատեսում է տուգանքից՝ առավելագույնը երկու տարվա ազատազրկում, իսկ որպես խափանման միջոց ընտրվել էր չհեռանալու մասին ստորագրությունը, եւ ահա մի քանի ամիս անց՝ նոյեմբերի 3-ին քրեական գործը կարճվել էր՝ պատճառաբանությամբ, որ տուժողները եւ մեղադրյալը հաշտվել են։ Այսպրսով, երկու հոգու «ոտքից խփած» Աշոտ  Մնջոյանը նույնիսկ մեկ օրով չազատազրկվեց, իսկ հետո՝ ընդհանրապես ազատվեց քրեական պատասխանատվությունից։

Այս դեպքը հիշեցնում ենք՝ ներկայացնելու համար, թե ով է Աշոտ Մնջոյանը։ Նրան հաջողվել է խուսափել  քրեական պատասխանատվությունից բացառապես այն պատճառով, որ Նեմեց Ռուբոյի թիվ մեկ թիկնապահն Էր։

Եվ այսպես, ի՞նչ են վկայում նրան ուղղված զանգերը։ Մնջոյանի անունը գործի նյութերում հայտնվել է նախաքննության մեկնարկից շուրջ երկու ամիս հետո միայն, երբ ստացվել են ամբաստանյալների հեռախոսազանգերի քաղվածքները։ Դրանից հետո ամբաստանյալների ու Մնջոյանի հեռախոսազրույցների փաստը թաքցնել այլեւս հնարավոր չէր։ Աշոտ Մնջոյանը կանչվել է հարցաքննության, բայց՝ ընդամենը վկայի կարգավիճակով։ Հարցաքննվելիս նա նշել է, որ գործազուրկ է, որ ամբաստանյալներից Արման Բաղդասարյանի մտերիմ ընկերն է եւ նրա միջոցով է ծանոթացել Նորայր Հայրապետյանի հետ։ Քննիչի հարցին, թե ինչի մասին է խոսել նրանց հետ դեպքի օրը՝ նշված հեոախոսազանգերի ժամանակ, Մնջոյանը պատասխանել է՝ չեմ հիշում։ Ավելի ուշ ասել է նաեւ, որ եթե նրան հեռախոսազրույցի ընթացքում հայտնած լինեին դեպքի մասին, ինքը դա կհիշեր, եւ որ ինքը ռեստորանում ռազմաբժիշկներին ծեծի ենթարկելու մասին տեղեկացել է հեռուստացույց դիտելիս։ Փաստորեն, քննիչին այս պատասխանները բավարարել են, նա արժանահավատ է համարել, որ Վահե  Ավետյանին ծեծի ենթարկելու ընթացքում Արման Բաղդասարյանը եւ Նորայր Հայրապետյանը զանգահարել են Աշոտ Մնջոյանին ու նրա հետ զրուցել, ասենք, այն մասին, թե որտեղից կարելի է էժան կարտոֆիլ գնել, ինչից հետո այդ զրույցի մասին այս պարոնը մոռացել է:

Ռազմաբժիշկներին ծեծելու ընթացքում Աշոտ Մնջոյանի ակտիվ հեռախոսազրույցներն այժմ ամբաստանյալների կարգավիճակ ունեցող անձանց հետ առնվազն հիմք է տալիս ենթադրելու, որ նա անհամեմատ ավելի շատ բան գիտի դեպքի մասին եւ միտումնավոր թաքցնում է իրականությունը։ Նրա մասին հայտնի է նաեւ, որ մինչեւ վերջերս միշտ գտնվում էր Ոուբեն Հայրապետյանի կողքին, ամենուր ուղեկցում էր նրան։ Կասկածներ կան, որ ռազմաբժիշկներին ծեծի ենթարկողները հենց նրա միջոցով են իրենց «քաջագործության» մասին տեղեկացրել Ոուբեն Հայրապետյանին։ Թիկնապահների միջոցով «շեֆին» տեղեկություններ փոխանցելը սովորական երեւույթ է մեր օլիգարխների առօրյայում։

«Հայկական ժամանակ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930