Aravot.am կայքում հրապարակված «Ազատամուտի գյուղապետը փորձել է բռնաբարե՞լ աշխատակցուհուն» հոդվածում տեղ է գտել թյուրիմացություն: Aravot.am-ը հայտնում է, որ այդ նյութը, որը տեղադրվել է կայքում, մեզ չի տրամադրել Սենո Սարիբեկյանը եւ այն չի համապատասխանում իրականությանը: Ուստի մենք մեր ներողամտությունն ենք հայտնում Արմինե Եգանյանից, նրա հարազատներից եւ Սենո Սարիբեկյանից:
Սենո Սարիբեկյանը մեզ հայտնեց , որ ինքը անձամբ ճանաչում է եւ Արմինե Եգանյանի ընտանիքին եւ Արմինե Եգանյանին՝ որպես պարկեշտ, մաքուր, օրինակելի եւ բարոյական անձինք:
Եվ քանի որ Սենո Սարիբեկյանի անունն է շոշափվել տվյալ նյութում, նա նույնպես անձամբ է ներողամտություն հայցում Արմինե Եգանյանից: