Լրահոս
Օրվա լրահոսը

Պետրոս Մակեյան. ՀԱԿ քաղաքական միավորները գարնանից հետո իրականում տարբեր հարթություններում են գործում

Սեպտեմբեր 19,2012 10:54

Լեւոն Տեր-Պետրոսյանը մի բան գիտի…

Հատված ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի հետ հարցազրույցից

Խորհրդարանական ընտրություններից հետո շատերը մեղադրեցին ՀԱԿին՝ ԲՀԿի հետ ընտրությունների վերահսկման նպատակով ստեղծված միասնական շտաբում համագործակցելու համար։ Համարեցին, որ այդպիսով ՀԱԿի ձայները փոշիացվեցին։ Կարծում եք, որ ՀԱԿն այսուհետ ե՞ւս ԲՀԿի հետ առնչություն կունենա, Եթե այո, ապա, ըստ Ձեզ, ինչու։

 

– Կարծում եմ՝ մեր տեսակետը կիսողները Կոնգրեսում շատ են, բայց որոշումն (ԲՀԿ-ի հետ համագործակցության առաջարկը՝ Լ. Շ.) ընդուևվել է Լեւոև Տեր-Պետրոսյանի կողմից, առայժմ այդ որոշումն ուժի մեջ է մնում։

… Հիմա այլ փուլ ենք թեւակոխել՝ նախագահակաև ընտրությունների նախաշեմ, եւ միգուցե ԲՀԿ-ն իր քայլով փորձում է իր գինը բարձրացնել, եւ նորից քաղաքական համագործակցության այս ձեւին եև անցնում։ Տա Աստված, որ մեևք սխալվեևք, բայց կարծում եմ, որ ԲՀԿ-ն չի կարող վարչախմբից դուրս լինել։

Դա ՀԱԿ ղեկավարությունը չի՞ հասկանում։ Ի դեպ, ՀԱԿում շատե՞րն են հավատում, որ ՀԱԿԲՀԿ միասնական ընդդիմադիր թեկնածու կլինի։

– Դա ֆանտազիայի ոլորտից է, բայց չեմ բացառում, որ ինչ-ինչ քաղաքական զարգացումներից հետո դա հևարավոր լինի։ Իսկ որ ասում են ՀԱԿ ղեկավարություն… ես պետք է ասեմ, որ դա երկու հարթության մեջ պետք է նայել։ Մեկը Լեւոն Տեր-Պետոոսյան, մյուսը՝ ֆորմալ առումով ՀԱԿ քաղաքական միավորները, որոնք թվում է՝ գործում են համատեղ, բայց անցած գարնանից հետո իրականում տարբեր հարթություններում են գործում (Տեր-Պետրոսյանի որոշումն էր իշխանության հետ երկխոսությունը, ԲՀԿ-ի հետ համագործակցությունը եւ այլն)։ Իհարկե, կուսակցությունների մի մասը

լռակյաց ընդունում է առաջնորդի քաղաքականությունը։

Իսկ Կոնգրեսում հարցերը չե՞ն քննարկվում, ի՞նչ հիմնավորումներ է ՏերՊետրոսյանը ներկայացնում, եւ այն շերտը, որ լռակյաց ընդունում է նրա տեսակետը, ինչի՞ վրա է հիմնված այդ լավատեսությունը։    

– Զուտ այն հաշվարկով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի բան գիտի…

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

«Հրապարակ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930