Անժխտելի է, որ վերջերս մայրաքաղաքի հիմնականում կենտրոնում սկսել են հայտնվել նստարաններ, աղբամաններ, ծաղիկներ եւ քաղաքը գեղեցկացնող էլի բաներ, սակայն այդ ամենն այնքան էլ ոգեւորող չէ, որովհետեւ դրանով էլ կարծես տարբերանշան է դրվում կենտրոնի եւ ծայրամասերի, ինչու չէ՝ նաեւ կենտրոնի եւ ծայրամասի բնակչի միջեւ։ Եթե կենտրոնն էլիտար է, պարզ է՝ էլիտար է նաեւ կենտրոնում բնակվողը։ Ու եթե Երեւանը պետք է գեղեցկանա, ուրեմն մինչեւ վերջ պիտի գեղեցկացվի կենտրոնը, հետո միայն հերթը հասնի ծայրամասերին։ Չե՞ք հավատում, հենց հիմա կենտրոնից գնացեք Աջափնյակ, Նոր Նորքի զանգվածներ, քաղաքի մյուս ծայրամասային շրջաններ, կտեսնեք, որ համատարած անտերություն է, թեեւ վարչական շրջաններ կան, որոնք ունեն ուռճացված աշխատակազմեր։ Աղբը, փոշին, երեկոյան ժամերին պոլիէթիլենե տոպրակները ծածկում են քաղաքը։ Ինչեւէ, մենք սովոր ենք բաներ անել, որ դրսից դրսեցու աչքը ծակի, ներսից՝ տիրոջ։
Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Հրապարակ»