Հացամթերքի գների պարբերական աճին զուգահեռ, արտադրվող հացի որակի եւ հացամթերքի վաճառքի պայմանների բարելավում չի նկատվում։ «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Լուսինե Յագուբյանը:
Նրա խոսքերով, հատկապես Երեւանի արվարձաններում ու մարզային բնակավայրերում «խայտառակ պայմաններում է իրականացվում» ոչ միայն հացի վաճառքը, այլեւ փոխադրումը։
«Կեղտոտ ձեռքերով, հակասանիտարական պայմաններում կեղտոտ մեքենաներով, նույն բեռնախցիկում, որտեղ մարդիկ են նստում, հացն ուղղակի առանց արկղերի տեղափոխվում է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հացն ամենօրյա օգտագործման ամենալայն սպառման ապրանք է, մտահոգությունը մեծ է, որ այդ վիճակը կարող է հեշտությամբ դառնալ ամենատարբեր համաճարակների տարածման պատճառ», – նշեց տիկին Յագուբյանը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ