«Ճռռացող հոդերը չեն խանգարել 95 տարեկանան տղամարդուն զբաղվել իր սիրած սպորտով ու լինել ամենատարեց արհեստավարժ թենիսիստը», – գրում է «Մետրո» թերթը արգենտինահայ Արթին Էլմայանի մասին, որը թենիսի միջազգային ֆեդերացիայի 85 և բարձր տարիքի դասակարգման 39 անդամներից միակն է, որը ծնվել է 1920թ.-ից շուտ:
«Ես վատ չեմ խաղում, երբեմն երկրորդ տեղն եմ գրավում: Անցած տարի երկու անգամ եմ երկրորդ տեղը զբաղեցրել», – պատմում է Արթին Էլմայանը, – «Սկզբում ուտել, հետո թենիս խաղալ. դա է իմ տեսքս պահպանելու միջոցը»:
«Էլմայանը, ով 1938-ին գաղթել է Արգենտինա, շաբաթը երեք անգամ արվարձաններից գնում է մայրաքաղաք Բուենոս Այրես, որպեսզի զբաղվի իր սիրած սպորտով», – ավելացնում է թերթը:
Կարդացեք նաև