Ստամբուլի հետ բարեկամության համաձայնագրով կապված Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի թիվ 19 թաղամասում մտադիր են սեպտեմբերի 29-ին մեծ հանդիսավորությամբ տեղադրել Թուրքիայի արդի աշխարհիկ հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը։
Հունգարիայի հայկական ազգային ինքնավարության փոխնախագահ Նիկողոս Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց, որ հունգարահայերը մայրաքաղաքի իշխանություններին փոխանցել են, որ դեմ են այդ ծրագրին եւ ամեն ինչ կանեն Աթաթուրքի արձանի տեղադրումը կանխելու համար։
Արմեն Քոլոյան, Պրահա