«Փոլիթիքս» լրատվական գործակալությունը հղում անելով հունգարական «Բլիկկ» թերթին` հայտնում է, որ հունգարահայերի ազգային դեսպան Սևան Սարկիսյանը որոշել է դատի տալ Հունգարիայի կառավարությանը՝ սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու որոշման համար: Սևակ Սարկիսյանը այդ գործողությունը դիտարկում է որպես պաշտոնի չարաշահում և կաշառակերություն:
Գործակալությունը, հղում անելով news.am-ին, գրում է, որ մեկ այլ հունգարահայ, երկու պետությունների հարաբերությունները վերականգնելու միակ ճանապարհը տեսնում է Հունգարիայի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու դեպքում: