Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահան Հովհաննիսյան «ՀԱԿ-ը կհամաձայնվի, բայց Ռոբերտ Քոչարյանը դժվար թե համաձայնվի ՀԱԿ-ի թեկնածուն լինել»

Սեպտեմբեր 18,2012 18:33

Նախագահական ընտրություններին ընդառաջ լուրեր են շրջանառվում, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է լինել ՀԱԿ-ԲՀԿ միասնական թեկնածուն: Aravot.am-ը ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչքանո՞վ է դա հավանական: Պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ի՞նչ ասեմ, եթե դուք  պատկերացնում եք, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է համաձայնվի ՀԱԿ-ի թեկնածու դառնալ…»: Մենք հարցրեցինք՝ բայց ՀԱԿ-ը կհամաձայնվի՞, որ նա իրենց թեկնածուն լինի՝ պարոն Հովհաննիսյանն ի պատասխան ասաց. «Այ ՀԱԿ-ը կհամաձայնվի: Այնպես որ, ես դա հավանական չեմ գտնում՝ ավելի շատ Ռոբերտ Քոչարյանի կողմից, որ նա կարող է ՀԱԿ-ի թեկնածուն լինել: Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը դժվար թե համաձայնվի ՀԱԿ-ի թեկնածուն լինել, եթե, իհարկե, ընդհանրապես որոշի թեկնածու լինել, ինչում ես նույնպես կասկածում եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930